Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի եւ Ղրղզստանի միջեւ համագործակցությունը հիմնված է փոխադարձ հարգանքի եւ բարեկամական կապերի վրա, որոնք նպաստում են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու տարածաշրջանային գործընկերությանը:

Խորհրդարանական հարաբերությունները վերջին տարիներին վերաճել են գործընկերական եւ կառուցողական երկխոսության, որի ամենանշանավոր արդյունքներից մեկը 2025 թվականի մայիսին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի միջեւ համագործակցության մասին» հուշագիրն է:

«Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ղրղզստանում էր:

Խորհրդարանի ղեկավարը Բիշքեկում ունեցավ մի շարք հանդիպումներ Ղրղզական Հանրապետության իր գործընկերների հետ:

Քննարկումների առանցքում էին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր եւ ոչ միայն»,- ասված է ԱԺ հաղորդագրությունում:

107