Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ղրղզստանում այցելել է Չինգիզ Այթմաթովի տուն-թանգարան: Այդ մասին տեղեկանում ենք նրա Ֆեյսբուքի էջից:

«Հենց այս հանճարեղ արձակագիրն է շրջանառության մեջ դրել «մանկուրտ» բառը: Մանկուրտը, ըստ Չինգիզ Այթմաթովի «Եվ դարից երկար ձգվում է օրը» վեպի, գերեվարված անձ է, որը բռնի կերպով վերածվել է անհոգի ստրուկի, լիովին ենթարկվում է տիրոջը և անցյալ կյանքից ոչինչ չի հիշում:

Լուսանկարը՝ Չինգիզ Այթմաթովի տուն-թանգարանից, նկարի անունը՝ «Մանկուրտ»»:

 

138