Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի համար հայտարարություն կանի տեղական ժամանակով ժամը 16:00-ին (Երևանի ժամանակով ժամը 22:00-ին): Ամերիկացի առաջնորդի ժամանակացույցը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Հայտարարության թեման չի հրապարակվում։

Ավելի վաղ Fox News-ը, հղում անելով Սպիտակ տան աղբյուրին, հայտնել էր, որ Թրամփը սեպտեմբերի 5-ին հրաման կստորագրի, որով ԱՄՆ պաշտպանության նախարարության անվանումը կվերափոխվի «Պատերազմի նախարարություն» անվամբ:

Հեռուստաալիքի տվյալներով՝ գերատեսչության ղեկավար Փիթ Հեգսեթը կկոչվի ոչ միայն պաշտպանության նախարար, այլև պատերազմի նախարար։

163