Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։\

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է բանակի բյուջեի հետագա ավելացման հնարավորությանը։

Նրա խոսքով՝ 2017 թվականին Հայաստանի ռազմական բյուջեն կազմել է 400 մլն, մինչդեռ 2025-ին այն հասնելու է 1 միլիարդ 700 մլնի։

«Այդ ծախսերը հիմնականում ենթադրում են ռազմական ձեռքբերումներ։ Դրանք տեղի են ունենում ըստ պլանի։ 2026 թվականին ձեռքբերման անհրաժեշտությունը նվազում է, որովհետև 2025-ին արդեն կատարվել են անհրաժեշտ գնումները»,- ասաց պատգամավորը։

Ալեքսանյանը նշեց, որ լրացուցիչ պլանավորում, այնուամենայնիվ, իրականացվում է։ «Կարծում եմ՝ շեշտակի աճ այլևս պետք չէ, քանի որ առաջին՝ Հայաստանը և Ադրբեջանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիր, երկրորդ՝ վերջին տարիներին բյուջեի արդեն իսկ շեշտակի աճի տեմպը բավարար է»,- ընդգծեց նա։

Լրագրողների դիտարկմանը, թե արդյոք վերականգնվել է ուժերի բալանսը, Ալեքսանյանը արձագանքեց․ «Ինչո՞ւ պետք է ուղիղ համեմատության մեջ դիտարկենք մեզ Ադրբեջանի հետ։ Մենք պետք է ունենանք մարտունակ բանակ, որը կկարողանա պաշտպանել ՀՀ սուվերեն տարածքը։ Այդ պատճառով էլ մեր կառավարությունը նախկին խղճուկ 400 մլն բյուջեն հասցրել է 1 միլիարդ 700 մլնի»։

Աղբյուր՝ tert.am

 

257