Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Տաշիր» ընկերությունների խմբի հայտարարությանն այն մասին, որ բոլոր գյուղական համայնքների առաջին դասարանցիներին բաժանվելու են դպրոցական պայուսակներ:

«Բրինձ, ձեթ, հիմա էլ՝ դպրոցական պայուսակ։

Տաշիրսամոները չեն հասկացել, որ եթե իրենց առաջարկածը սա է (իսկ իրենց առաջարկածը հենց սա է), ապա նրանց ոչ մի լավ բան չի սպասվում Հայաստանի քաղաքական դաշտում։

Մեր ժողովուրդը վաղուց արդեն ձեթ ու բրինձով ընտրություն չի անում։ Նրան հետաքրքրող միակ պրոդուկտը քաղաքական թիմից ԳԱՂԱՓԱՐՆ է, հետո էլ ձեթ ու բրինձի ծագումնաբանության մասին գիտելիքները արդեն բավականին շատացել են ու մարդիկ լավ գիտեն, որ մեկ կիլո բրինձ բաժանողը քանի տոննա «տանելու» ակնկալիք ունի»,- գրել է Ալեքսանյանը:

523