Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ակնհայտ է` խաղաղության շահառուն Հայաստանի ժողովուրդն է: Պատերազմի շահառուն խորհրդարանական ընդդիմությունն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

 

«Այսօր ընդդիմությունը պատերազմ է հայտարարել խաղաղությանը: Այնպես, ինչպես օտար ուժերը կոնֆլիկտն օգտագործել են Հայաստանը պահելու գերության մեջ, ընդդիմությունն ուզում է վերականգնել կոնֆլիկտը` ժողովրդին պահելու հպատակության մեջ:

 

Խաղաղությունը հաստատված է, հպատակությունը ավարտված է, ապագան այսօր է: Կեցցե´ խաղաղությունը»,- գրել է նա։

172