Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ ահաբեկչություն կազմակերպելու մեջ մեղադրվող Վազգեն Գալստանյանը դատի է տվել իրեն, Անահիտ Ավանեսյանին, Արամ Սարգսյանին, Հարություն Մկրտչյանին, Ստյոպա Սաֆարյանին, Անի Խաչատրյանին։

«Ինձնից պահանջում է 6, մյուսներից՝ 3-ական միլիոն դրամ։

Ուզում եմ հասկանալ՝ մարդկանց կյանքի համար վտանգավոր «աստղիկների՞», տրոլեյբուսի լարերը կտրել-գցելու համար գործիքների՞, թե՞ Կառավարության կայքերը ջարդող խակեռների փողն է քչություն անում։

Ինչ-որ մեկը վերջապես սրան կասի՞, որ իրենց պլանը ձախողվել է, ավելին՝ էս մյուս «պլանն» էլ իրավապահները գտել են ու առգրավել»,- գրել է Ալեքսանյանն ու հրապարակել «պլանի»՝ հայտնաբերված մարիխուանայի լուսանկարը:

645