Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ գլխավոր դատախազությունը, դատական ակտը ստանալուց հետո, վճռաբեկ բողոք կներկայացնի դրա դեմ:

Այս մասին հայտնել են գլխավոր դատախազությունից՝ մեկնաբանելով Սամվել Կարապետյանի ձերբակալության մասին Վերաքննիչ դատարանի տված գնահատականը:

Միաժամանակ, Գլխավոր դատախազությունից մեկնաբանեցին, որ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից Սամվել Կարապետյանի ձերբակալումը ոչ իրավաչափ գնահատելու փաստը որևէ առնչություն չունի Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատական ակտի օրինականության և հիմնավորվածության հետ:

«Մասնավորապես՝ Սամվել Կարապետյանը վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նշված ձերբակալումից ազատ է արձակվել, հետագայում նա ձերբակալվել է այլ հիմքով, ինչը կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշմամբ, ինչպես նաև դրա բողոքարկման արդյունքում կայացված դատական»,- հայտնեցին կառույցից:

Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին: Գործարարի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 472-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հատկանիշներով։

 

373