Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Պաշտպանության նախարարությունը թեև ԶԼՄ գործընկերներին բազմիցս բացատրել, հիմնավորել և հորդորել է, որ մահվան դեպքերի վերաբերյալ նախքան պաշտպանական գերատեսչության համապատասխան հաղորդագրության տարածումը մամուլի հրապարակումներ կատարելը նպատակահարմար չէ՝ պայմանավորված բազմաթիվ հանգամանքներով (տվյալների անճշտություններ, տեղեկատվական անվտանգության կանոններ և այլն), այդուհանդերձ նմանօրինակ դեպքեր շարունակում են արձանագրվել:

Մամուլում քիչ առաջ արված հրապարակումներում մահացած զինծառայողի անունը սխալ է նշվել: ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք կատարել համապատասխան ուղղումներ և գործունեություն ծավալելիս առաջնորդվել անվտանգության կանոնների խստիվ պահպանմամբ»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 11-ին հանկարծամահ է եղել ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Գրիգորի Զաքարյանը։

350