Անհարմարություններից խուսափելու համար տրանսպորտային քարտերը պետք է լիցքավորել նախապես. Երևանի քաղաքապետարան

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում է անհարմարություններից խուսափելու համար տրանսպորտային քարտերը ձեռք բերելուց հետո դրանք լիցքավորել նախապես:
«Սա կարևոր է, քանի որ լիցքավորման ակտիվացման համար որոշակի ժամանակ է պահանջվում:
Քարտերը նախապե՛ս հնարավոր է լիցքավորել
Telcell Wallet բջջային հավելվածի միջոցով
transport.yerevan.am կայքի միջոցով
Telcell տերմինալների միջոցով
Telcell սպասարկման կետերում
Մետրոյի կայարաններում՝ գանձապահների օգնությամբ»,- ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:
03 Սեպտեմբեր, 2025 10:41
119