Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը։ 

ՔՊ պատգամավոր Ալխաս Ղազարյանը հետաքրքրվեց, թե ինչ պատասխանատվություն է սահմանվում բուժաշխատողին բռնության ենթարկելու դեպքում։

Հարցին ի պատասխան՝  նախագծի հեղինակ, ՔՊ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը նշեց, որ նախատեսվում է, որ բուժաշխատողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կպատժվի տուգանքով, հանրային աշխատանքներով, ազատության սահմանափակմամբ կամ կարճաժամկետ ազատազրկմամբ։ Եթե բուժաշխատողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտումը բռնության սպառնալիքով է, պատիժը կարող է լինել մինչև երկու տարի ազատազրկում։

200