Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը պատրաստակամություն է հայտնել աշխատանքի ընդունել Nvidia ընկերության գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին։

Այսպես է նա արձագանքել X սոցիալական ցանցում հրապարակված գրառմանը, որի հեղինակը Մասկին առաջարկել էր աշխատանքի ընդունել կորպորացիայի ղեկավարին՝ նրա անձնական կյանքի շուրջ սկանդալի ֆոնին։

«Ինձ համար դա պատիվ կլիներ»,- գրել է գործարարը՝ պատասխանելով օգտատիրոջ գրառմանը։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Nvidia-ի տնօրենների խորհուրդը նիստ է գումարել՝ քննարկելու ընկերության ղեկավար Հուանգի հետագա պաշտոնավարման հարցը՝ նրա արտամուսնական կապերի շուրջ սկանդալի պատճառով։ Խոսքը Չինաստանի լրտեսության մեջ կասկածվող կնոջ և ընկերության աշխատակցուհու հետ ունեցած հարաբերությունների մասին է։

The Guardian-ի փոխանցմամբ՝ հակամարտությունը կտրուկ սրվել է այն բանից հետո, երբ հրապարակվել են Հուանգի և Էլիս Հուանգի հարաբերությունների մասին տեղեկությունները։ Ըստ ամերիկյան հետախուզության տվյալների՝ վերջինս մասնակցել է Nvidia-ի չիպերը չինական ընկերություններին մատակարարելու կազմակերպմանը։

 

42