Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը միմյանց ողջունել են Պեկինում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների ժամանակ առաջնորդների կարճ ձեռքսեղմումը հրապարակվել է Baku TV-ով,  փոխանցում է Araratnews.am-ը։
Ռուսաստանի առաջնորդը նաև ողջունել է Ալիևի կնոջը՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային։

Ավելի վաղ Պեսկովը լրագրողներին հայտնել էր, որ Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև առանձին հանդիպում չի եղել։ Միևնույն ժամանակ, նա չի բացառել, որ հնարավոր է երկու երկրների ղեկավարների միջև շփում։

127