Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պաղեստինի պետության ստեղծումը կախված է Իսրայելի որոշումից։

Այս մասին հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը բելգիական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

Իսրայելի արտգործնախարարը շեշտել է, որ Պաղեստինի պետության ստեղծման հարցը կախված չէ Բելգիայի կառավարության որոշումից, այլ Իսրայելի կառավարության որոշումից։

Նա միանշանակ չի հերքել Պաղեստինի պետության ստեղծման հնարավորությունը, նշելով, որ այս գործընթացը կարող է իրական դառնալ միայն այն դեպքում, եթե փոխվի Իսրայելի նկատմամբ վերաբերմունքը։

 

64