Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Անխոչընդոտը ընդդիմության եղկելի անցյալն է:

Շատ բնական է, որ Վաշինգտոնյան փաստաթղթի անխոչընդոտ տերմինը հայ ժողովրդի մեծամասնությունն ու ընդդիմությունը տարբեր են ընկալում: Բա տասնամյակներ շարունակ բառի ուղիղ իմաստով անխոչընդոտ զուգարանում սպանել, անխոչընդոտ հրապարակային թալանել, անխոչընդոտ քանդել կամ սեփականաշնորհել են պատմամշակութային շենքերն ու Հայաստանի ընդերքը, անխոչընդոտ հարկայինով ունեզրկել են սեփական բիզնեսի մրցակիցներին, դրա համար էլ իրենց ուղեղներում այդ բառը բացառապես անստուգում, անպատիժ, ցանկացած վերահսկողությունից զերծ բացառիկ արտոնյալ կարգավիճակ է ընկալվում:

Օգոստոսի 8-ի փաստաթղթերի հրապարակումից հետո դեռ մի քիչ հույս ունեի, որ կատարյալ ֆիասկո ապրած ընդդիմությունը կփոխի հայ ժողովրդին իրենց լեզվով ասած «խորը անասուն ազգ»-ի տեղ դնել, գոնե որոշ ժամանակով, բայց ավաղ…

Հարգելի ժողովուրդ, անխոչընդոտ տարանցում եզրույթը մի քանի միլիոն լուսնային տարով հեռու է այս օրերին մեր ընդդիմության կողմից Ձեզ ներկայացվող մեկնաբանությունից, առաջիկա օրերին առավել մանրամասն ու փաստարկված կներկայացնեմ միջազգային կոնվենցիաները, ներպետական իրավական համակարգն ու դրանցում այդ տերմինի օգտագործումը:

303