Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պետդումայի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկովը և «Նոր մարդիկ» խմբակցության  պատգամավորներ Գեորգի Արապովը և Ամիր Խամիտովը դիմում են հղել Ռուսաստանի ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևին՝ առաջարկելով պարտավորեցնել միգրանտներին տեղադրել ազգային Max մեսենջերը և օգտագործել այն Ռուսաստանում գտնվելու ընթացքում։

«Մենք անհրաժեշտ ենք համարում օրենսդրորեն սահմանել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների՝ երկրում գտնվելու ընթացքում Max մեսենջերը տեղադրելու և օգտագործելու պարտավորությունը»,- ասվում է փաստաթղթում։

Պատգամավորները նշել են, որ միգրանտներն ակտիվորեն օգտվում են արտասահմանյան մեսենջերներից և հավելվածներից, որոնք միշտ չէ, որ համապատասխանում են անվտանգության պահանջներին և չեն ապահովում տվյալների պաշտպանության պատշաճ մակարդակ։

 

 

82