Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 1-ից Մոսկվայում կգործարկվի միգրանտների մոնիթորինգի նոր հավելված։ Այս մասին, Arartnews.am-ի փոխանցմամբ, KP.ru-ին տված հարցազրույցում ասել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Նրա խոսքով՝ քաղաքը ստացել է այս ոլորտում փորձարկումներ անցկացնելու իրավունք։ Օդանավակայաններում արդեն գործում է կենսաչափական վերահսկողություն և ներդրվում է միգրանտի էլեկտրոնային քարտ։

Այն կպարունակի ամբողջ տեղեկատվությունը՝ ժամանման օրվանից մինչև աշխատանքի վայրը։ Ոստիկանության համար տեղեկատվության ստուգումը կլինի հնարավորինս պարզ. բավական է սքանավորել QR կոդը։

«QR կոդի միջոցով ոստիկանը կարող է իմանալ միգրանտի մասին ամեն ինչ՝ երբ է ժամանել, որքան ժամանակով, որտեղ է աշխատում, արդյոք կան միգրացիոն խախտումներ, թե ոչ։ Եթե այն կարմիր է, ոստիկանը պետք է նրան կալանավորի։ Եթե կանաչ է՝ խնդիր չկա», - բացատրել է Սոբյանինը։

283