
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։
2025 թ. ընթացքում արդեն իսկ աջակցություն է ստացել 2046 շահառու, վճարվել է շուրջ 1 մլրդ 650 մլն դրամ։ Ծրագրի մեկնարկից մինչ օրս աջակցություն է ստացել 14167 ընտանիք, վճարվել է շուրջ 10 մլրդ 264 մլն դրամ։
Հիշեցնենք, որ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում պետության կողմից միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում՝
· մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում,
· հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։
Ծրագրի հիմնական պայմաններին և դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/news/996