Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով՝ ոստիկանության փոխգնդապետ Վանիկ Սաղոյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի հրամանատար,

Ոստիկանության փոխգնդապետ Աղասի Խաչատրյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատար,

Ոստիկանության փոխգնդապետ Արսեն Սևոյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի հրամանատար։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ՆԳ նախարարության և ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմի հետ վերջին ամիսներին այցելել է ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ և անձամբ ամփոփել տարածքային բոլոր ստորաբաժանումների 2025 թվականի կիսամյակային արդյունքները։

«Հաշվի առնելով յուրաքանչյուր ստորաբաժանման գրանցած արդյունքներն ու ծառայողների աշխատանքը՝ կատարվել են կադրային փոփոխություններ։ Նշանակումների մեջ կան առաջխաղացումներ, որոնք ևս իրականացվել են հաշվի առնելով ծառայողի կատարած աշխատանքը, գրանցած արդյունքները։ Նշենք նաև, որ նշանակումներն արվել են հաշվի առնելով Ոստիկանության բարեփոխումների հիմքում դրված անշեղ սկզբունքները»,- այս մասին հայտնում  են ՆԳՆ-ից։

76