Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր նախարարությունում հյուրընկալեցի Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչներ Էնթոնի Բարսամյանին, Օսկար Թաթոսյանին, ինչպես նաև «Հայաստան ծառատունկ ծրագրի» (Armenia Tree Project) գործադիր տնօրեն Արա Բարսամյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը:

 

«Հանդիպման ընթացքում ընդգրկուն քննարկում ունեցանք 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովի կազմակերպչական և նախապատրաստական աշխատանքների շուրջ։ Սա համաշխարհային նշանակության միջոցառում է, որը հնարավորություն կտա Հայաստանը դարձնել կենսաբազմազանության պահպանման ոլորտում գլոբալ քննարկումների կենտրոն։

 

 

Գործընկերներիս ներկայացրի արդեն իսկ իրականացված քայլերը՝ ենթակառուցվածքների ապահովման, օրակարգային ձևավորման և բովանդակային աշխատանքների ուղղություններով։ Քննարկեցինք նաև հնարավոր համագործակցության տարբերակները։

 

Առանձին քննարկում ունեցանք պարոն Բարսամյանի հետ՝ համաժողովին ընդառաջ ծառատնկման նախաձեռնությունների վերաբերյալ։ Համոզված եմ, որ նման բնապահպանական ծրագրերը ոչ միայն կլրացնեն համաժողովի գաղափարախոսությունը, այլև կունենան երկարաժամկետ դրական ազդեցություն մեր շրջակա միջավայրի վրա։

 

 

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք այս կարևոր միջոցառումը վերածել մեր երկրի համար պատմական իրադարձության՝ արժանիորեն ներկայացնելով Հայաստանը միջազգային հարթակում»,- գրել է նախարարը։

125