Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 12-ին` ժամը 11:40-ի սահմաններում, Երևանի Ռոստովյան փողոցում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 79-ամյա մի տղամարդու, որը մահացել էր: Վրաերթ կատարած վարորդը պատահարի վայրից դիմել էր փախուստի:

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մահվան ելքով վրաերթը, իր վարած «ԿամԱԶ» բեռնատարով, կատարել է Երևանի բնակիչ 63-ամյա տղամարդը: Նա Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Էրեբունու բաժին։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

214