Կապանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփ և նույն բույսից պատրաստված չորացված զանգված

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Առաջաձոր գյուղի 33-ամյա բնակիչը կանեփ է աճեցնում։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 33-ամյա երիտասարդի բնակության վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել են մոտ 3 գրամ կանեփի չորացված, մանրացված զանգված, բակում՝ կանեփի չորացված թուփ, իսկ տնամերձ այգում՝ կանեփի 24 բույս:
Նախաքննությունը շարունակվում է։
15 Սեպտեմբեր, 2025 15:30
70