Մասիսի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփ և նույն բույսից պատրաստված զանգված

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Այնթապ գյուղի 54-ամյա բնակիչը հողամասում կանեփ է աճեցնում և պահում այդ բույսի չորացված-մանրացված զանգված։
Ոստիկանները տղամարդու տնամերձ հողամասում և կիսակառույց շինությունում հայտնաբերել են կանեփի բույսեր և չորացված, մանրացված զանգված:
54-ամյա տղամարդը ձերբակալվել և տարվել է Մասիսի բաժին։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել են ծաղկամանների մեջ աճեցված կանեփի բույսեր և մոտ 48,74 գրամ դեղնականաչավուն, չորացված, մանրացված զանգված։
Կատարվում է նախաքննություն։
15 Սեպտեմբեր, 2025 13:58
63