Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16:00-ն, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում (Կառավարական 2-րդ շենք) իր բանախոսությամբ հանդես կգա հայ գործարար, ղեկավար, բիզնես փորձագետ Արշավիր Մինասարյանը:

Բանախոսության թեման է «Կրթություն, երազանքներ և առաջնորդություն․ ճանապարհ դեպի հաջողություն»:

«Արշավիրը ներկայումս ղեկավարում է Եվրասիայի ամենամեծ շոկոլադի և հրուշակեղենի նոր գործարանը, որը կառուցվում է Հայաստանում։ Նախկինում նա ղեկավարել է «Պեպսի» գործարանները Հայաստանում և Վրաստանում՝ ձևավորելով արդյունավետ թիմեր և զարգացնելով տարածաշրջանային բիզնես միջավայր։ Արշավիրը կրթություն է ստացել Օքսֆորդի համալսարանի բիզնես դպրոցում՝ ձեռք բերելով միջազգային կառավարման ու առաջնորդության փորձ։ Նա համոզված է, որ կրթությունն ու անձնական զարգացումը յուրաքանչյուր հաջողության հիմքում են։

Այս բանախուսությունը բաց չթողնելու համար, պետք է պարզապես լրացնել հետևյալ հայտը` https://forms.gle/JFXga4bc21YDPNiw8:

Մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է»,- ասվում է «Իմ քայլը» հիմնադրամի հրապարակած հաղորդագրության մեջ:

124