Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սպորտի ոլորտում մեծ ծավալի ծրագրեր ենք իրականացրել. հունվարից մինչև սեպտեմբեր ունեցել ենք 9 միջազգային մրցաշար, 3 քաղաքային առաջնություն և 5 զանգվածային միջոցառում: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Մեր նախաձեռնությամբ անցկացվել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց սպորտային փառատոն՝ շուրջ 170 մարզիկի մասնակցությամբ»,- ասաց նա՝ նշելով, որ այդ ամենին զուգահեռ ձեռք է բերվել միջազգային չափորոշիչներին համապատասխան 40 անուն մարզական գույք, հատկացվել Երևանի քաղաքապետարանի ենթակայության մարզական կազմակերպություններին:

104