Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԱՏՕ-ն փաստացի պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ, սա ակնհայտ է և ապացույցների կարիք չունի, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին, Կիևում գտնվելու ժամանակ, հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն պատերազմի մեջ չէ Ռուսաստանի հետ։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Սիկորսկու խոսքերը Ռուսաստանի հետ պատերազմի համար ԵՄ-ում կամավորների բացակայության մասին՝ Ուկրաինան պաշտպանելու համար, ասել է, որ «անհրաժեշտ էր դա խոստովանել ավելի վաղ»։

«ՆԱՏՕ-ն պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ։ Սա ակնհայտ է, և սա որևէ լրացուցիչ ապացույցի կարիք չունի։ ՆԱՏՕ-ն փաստացի ներգրավված է այս պատերազմի մեջ», - լրագրողներին ասել է Պեսկովը։

125