Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավանդաբար ջանում է իր ծննդյան օրը՝ հոկտեմբերի 7-ը, անցկացնել սիրելիների հետ և շփվել այլ պետությունների ղեկավարների հետ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի խոսնակը նշել է, որ ինչպես բոլորը, Պուտինը նույնպես այդ օրը նշում է իր ընտանիքի և ընկերների հետ։ Սակայն տոնակատարությունը հաճախ աշխատանքային բնույթ է կրում, և Ռուսաստանի առաջնորդն օգտագործում է այդ հնարավորությունը այլ պետությունների իր գործընկերների հետ շփվելու համար։

Պուտինը հաճախ է հանդիպում ԱՊՀ երկրների ղեկավարների հետ հոկտեմբերի 7-ին, և շատ օտարերկրյա առաջնորդներ նրան շնորհավորում են հեռախոազանգով։

 

 

240