Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրին։

«Օգոստոսի 8-ին ստորագրված հռչակագիրը ՀՀ համար, ՀՀ ժողովրդի համար, մեր երեխաների համար մեծագույն ձեռքբերում է։ Եվ ոչ միայն ՀՀ համար. սա ձեռքբերում է ողջ տարածաշրջանի համար, բոլորի համար, տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար, որից հետո, ենթադրվում է, երկար, տևական ժամանակ կկարողանանք այդ խաղաղությունը ստեղծել»,- ասել է նա։ 

Ըստ քաղաքապետի՝ «օգոստոսի 8-ը կարևոր հանգրվան էր»․ «Ես խորապես հավատացած եմ, որ խաղաղության համար, այդ հռչակագրի ստորագրմամբ, մենք առաջին ամենակարևոր քայլերն արել ենք»։

127