Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում ելույթի ընթացքում անդրադարձել է ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված հռչակագրին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հիշեցրել է, որ վերջերս կնքված համաձայնագրերը, որոնք կնքվել են երկու երկրների ղեկավարների ԱՄՆ կատարած այցի ընթացքում, ծագել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին կնքված եռակողմ համաձայնագրի հիման վրա։

Նախարարը շեշտել է, որ Բաքվի և Երևանի կողմից Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնագիրը Ադրբեջանի և Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։

«Միևնույն ժամանակ, մենք պետք է տեսնենք, թե «ինչպես այն կաշխատի»,- նշել է Լավրովը։

119