Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 8-ին Ազգային ժողովի հերթական նիստի ընթացքում քննարկվեց Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջև կնքված՝ «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը։

Նախագիծը ԱԺ-ին ներկայացրեց առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը՝ ընդգծելով, որ վարկը նպատակ ունի բարելավել բժշկական ծառայությունների որակը և մատչելիությունը՝ համակարգային բարեփոխումների միջոցով։

«Այս վարկն արդյունքահենք է։ Այսինքն՝ յուրաքանչյուր տարի սահմանվում են կոնկրետ թիրախներ, և ֆինանսավորումը տրամադրվում է միայն դրանց հասնելու և վալիդացիայի ենթարկվելու դեպքում»,- նշեց Նանուշյանը։

Վարկի ընդհանուր չափը կազմում է 45,3 միլիոն եվրո, և այն կուղղվի մի շարք ռազմավարական ուղղություններով, այդ թվում՝

  • առողջապահական հաստատությունների կառուցում և արդիականացում,

  • մարդկային կապիտալի զարգացում,

  • հաշվետվողականության թվայնացում,

  • լիցենզավորման գործընթացի կարգավորում ու բարելավում,

  • էլեկտրոնային առողջապահական գործիքների ընդլայնում,

  • հեռաբժշկության պիլոտային ծրագրի մեկնարկ՝ հատկապես հեռավոր համայնքների համար։

 

169