![](https://araratnews.am/admin/images/1738923346.jpeg)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգում հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման դեպքում ապրանքացանկին վերաբերող հատվածում նախատեսում է գործարկել «Գործարքի տեսակ» անվանումով պարտադիր նոր դաշտ։ Հաշվի առնելով հարկ վճարողների առաջարկները՝ «Գործարքի տեսակ» նոր դաշտը կգործի 2025 թվականի մարտի 1-ից։
Հարկային հաշիվների դեպքում «Գործարքի տեսակ» նոր դաշտը կպարունակի հետևյալ ընտրացանկը՝
- ԱԱՀ-ի 0% դրույքաչափով հարկվող,
- ԱԱՀ-ից ազատված,
- Այլ:
* Այս կետերը պարտադիր է լրացնել, եթե «ԱԱՀ դրույքաչափ %» դաշտում ընտրված չէ ԱԱՀ-ի 20% դրույքաչափը։
Հաշիվ վավերագրերի դեպքում «Գործարքի տեսակ» նոր դաշտը կպարունակի հետևյալ ընտրացանկը՝
- Հարկման հատուկ համակարգ,
- ԱԱՀ-ի 0% դրույքաչափով հարկվող,
- ԱԱՀ-ից ազատված,
- ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չհամարվող,
- Արտահանում,
- ԵՏՄ օդային տրանսպորտով արտահանում:
* Այս կետերը պարտադիր է լրացնել։
Հաշվի առնելով նախատեսվող փոփոխությունները՝ ՊԵԿ-ը հարկ վճարողներին առաջարկում է իրականացնել համապատասխան ծրագրային փոփոխություններ։
«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգի ինտեգրման թարմացված փաստաթղթերը, ինչպես նաև XSD-ների և XML-ների տվյալները կարող եք գտնել՝ անցնելով հետևյալ հղմամբ։