Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի շահագրգռված է Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ համաձայնության հասնելու հարցում, քան Վլադիմիր Զելենսկին։
«Կարծում եմ՝ նրանք համաձայնության կգան։ Կարծում եմ՝ Պուտինն իրականում ավելի է ցանկանում համաձայնության գալ, քան Զելենսկին»,- ասել է ԱՄՆ ղեկավարը:

Նա նաև շեշտել է, որ Զելենսկին և Պուտինը պետք է հանդիպեն՝ «այս հիմար պատերազմին վերջ դնելու համար»։

«Կարծում եմ՝ նրանք ցանկանում են պայմանավորվածության գալ, սակայն չգիտեն՝ ինչպես դա անել։ Բայց մենք կստիպենք նրանց պայմանավորվածության գալ»,- հավելել է Թրամփը։

76