Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելին մեղադրել են պետական դավաճանության մեջ. հայտնում է «Интерфакс-Украина»-ն։
Քննության տվյալներով՝ նա օգտագործել է իր հանրային ճանաչվածությունն ու պետական հաղորդակցությունների ոլորտում ունեցած աշխատանքային փորձը՝ հակառակորդ պետությանը ձեռնտու տեղեկատվական թեզեր տարածելու համար, որոնք ուղղված են եղել Ուկրաինայի վարկաբեկմանը և նրա միջազգային աջակցության թուլացմանը։
Կասկածները հիմնված են օտարերկրյա մամուլում և սոցիալական ցանցերում նրա հրապարակային հայտարարությունների վրա։ Գլխավոր դատախազությունը կասկածյալի անունը չի նշում, սակայն ապացույցների թվում է Մենդելի՝ ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցը։
Դրանում նա հայտարարել էր, որ «Ուկրաինան անհետացման եզրին է», «Իմ ազգը դեգրադացվում է», ինչպես նաև պնդել էր, որ հանրապետությունում բացակայում են ժողովրդավարությունն ու խոսքի ազատությունը։