Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չի բացառել երկրում առցանց ընտրությունների անցկացման հնարավորությունը։

«Մենք կարող ենք դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։ Դա հնարավոր է, սակայն խորհրդարանը պետք է համապատասխան լուծումներ գտնի»,- նրա խոսքերն է մեջբերում «Страна» պարբերականը։

Զելենսկու նախագահական լիազորությունների ժամկետը պաշտոնապես ավարտվել է 2024 թվականի մայիսի 20-ին, սակայն Կիևը հերթական ընտրություններ չի անցկացրել՝ պատճառաբանելով, որ ռազմական դրության պայմաններում դա անհնար է։

Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Զելենսկին պետք է ընտրություններ անցկացնի:

125