Շմոլ գազից թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին. Փրկարար ծառայություն
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ձմռան ամիսներին ջեռուցման սարքերի ակտիվ օգտագործումը մեծացնում է շմոլ գազից թունավորման հավանականությունը։ Հիշե՛ք՝ շմոլ գազն անգույն և անհոտ է, ուստի դրա առկայությունը հնարավոր չէ հայտնաբերել առանց հատուկ ազդանշանիչի։
Ձեր անվտանգությունն ապահովելու համար՝
- օգտագործե՛ք միայն գործարանային արտադրության և տեխնիկապես սարքին ջեռուցման սարքեր,
- պարբերաբար կազմակերպե՛ք սարքավորումների և ծխատար խողովակների մասնագիտական ստուգում,
- մի՛ փակեք օդափոխության անցքերը և ապահովե՛ք տարածքի պատշաճ օդափոխությունը,
- երբեք մի՛ անտեսեք գազի անվտանգության ազդանշանային համակարգի աշխատանքը և մի՛ անջատեք այն։
- Ի՞նչ անել վտանգի դեպքում․
- Եթե կասկածում եք շմոլ գազի առկայության մասին կամ ազդանշանիչը միանում է՝
- անմիջապես դուրս եկե՛ք մաքուր օդ,
- դուրս գալուց հետո զանգահարե՛ք ՆԳՆ 112 կարճ հեռախոսահամարին,
- մի՛ վերադարձեք տարածք, մինչև մասնագետները չհաստատեն, որ այն անվտանգ է։
Մի՛ մոռացեք՝ շմոլ գազը կարող է վտանգավոր լինել նույնիսկ այն դեպքում, երբ դրա առկայությունը չեք զգում։ Կանխարգելիչ միջոցառումները կարող են փրկել կյանքեր։
28 Նոյեմբեր, 2026 15:46
144
Շմոլ գազից ընտանիքի 6 անդամներ են թունավորվել, որոնցից 3-ը երեխաներ են
03 Հունվար, 2026 11:06
Լոռու մարզում «թnւնավորում շմոլ գազից» ախտորոշմամբ ընտանիքի 6 անդամներ տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոց
02 Հունվար, 2026 10:34
Շմոլ գազից թունավորման դեպք Գյումրիում. կանանցից մեկը մահացել է, մյուսը՝ հոսպիտալացվել
19 Հոկտեմբեր, 2025 15:37
Զգայունության տեսանկյունից, եթե գազի գինը թանկանա 10%-ով, գնաճը կլինի 0.8%. ԿԲ նախագահ
03 Նոյեմբեր, 2026 15:01
Նշված հասցեներում գազ չի լինի
19 Հոկտեմբեր, 2026 21:53
Հոկտեմբերի 6-ին գազ չի լինի նշված հասցեներում
05 Հոկտեմբեր, 2026 20:30