Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 15-21-ն ընկած ժամանակահատվածում Վանաձորի և Ալավերդու որոշ հատվածներում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Վանաձորում փոշու պարունակության թույլատրելի սահմանաչափի գերազանցում է արձանագրվել Հերացի փողոցին հարակից տարածքում՝ նոյեմբերի 19-ին, իսկ Ծատուրյան փողոցին հարակից տարածքում գերազանցում չի արձանագրվել։

Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սայաթ-Նովայի փողոցում՝ նոյեմբերի 16-18-ը և 20-21-ը, իսկ Դեբեդի փողոցին հարակից տարածքում՝ նոյեմբերի 16-ին։

 

55