Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատվիրակությունը նոյեմբերի 26-ին Բեռլինում հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի ղեկավար, «Ձախեր» (Die Linke) կուսակցության ներկայացուցիչ Միրզե Էդիսի և խմբի անդամների հետ։

Այս մասին հայտնել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Հանդիպումը երկու երկրների խորհրդարանական խմբերի նոր կազմերի միջև առաջինն էր։ Երկուստեք կարևորվել են խմբերի միջև համագործակցության ձևավորումն ու զարգացումը, անմիջական երկխոսությունը և միմյանց գործունեությանն ու առաջնահերթություններին ծանոթանալը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Գերմանիա հարաբերությունների զարգացմանը, խորհրդարանական դիվանագիտության ակտիվացմանը և երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

Կողմերը կարևորել են նաև խորհրդարանական բարեկամական խմբերի միջև կանոնավոր շփումների և փոխայցելությունների կազմակերպումը։

46