Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը ցավակցություն է հայտնել Եգիպտոսի Գիզա քաղաքում տեղի ունեցած ողբերգական հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին։

«Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում Գիզայում տեղի ունեցած ողբերգական հրդեհից զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև Եգիպտոսի բարեկամ ժողովրդին և կառավարությանը՝ բոլոր տուժածներին մաղթելով շուտափույթ ապաքինում»,- ասված է նախարարության X-ի էջում։

Հիշեցնենք, որ Եգիպտոսի Գիզա քաղաքում վառելիք տեղափոխող մեքենայի շրջվելուց և դրան հաջորդած հրդեհի հետևանքով 31 մարդ զոհվել է, ևս 21-ը՝ վիրավորվել։

94