Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Կարեն Գրիգորյանն ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Կարեն ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ազատել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,- ասվում է հրամանագրում:

Կարեն Գրիգորյանը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնում նշանակվել է 2024 թվականի փետրվարի 14-ին:

223