Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով 7 դեսպան հետ է կանչվել:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի կայքէջից:

  • Արման Իսրայելյանին հետ կանչել Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի պաշտոնից:
  • Վիկտոր Բիյագովին հետ կանչել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից:
  • Արման Հակոբյանին հետ կանչել Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
  • Ծովինար Համբարձումյանին հետ կանչել Բուլղարիայի Հանրապետությունում և Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
  • Տիգրան Մկրտչյանին հետ կանչել Հունաստանի Հանրապետությունում և Ալբանիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
  • Հովհաննես Վիրաբյանին հետ կանչել Արգենտինայի Հանրապետությունում, Չիլիի Հանրապետությունում և Պերուի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
  • Անահիտ Հարությունյանին հետ կանչել Կանադայում, Կուբայի Հանրապետությունում, Դոմինիկանայի Հանրապետությունում և Ջամայկայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
251