Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը կարող է հեռանալ ակումբից։ Այս մասին հայտնում է լրագրող Ժուան Ժեզուսը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մի քանի շաբաթ առաջ ֆուտբոլիստի հարաբերությունները վատթարացել են «քաղաքայիննորի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկայի հետ։ Դրանից հետո մարզչի և հարձակվողի միջև բարձր ու ագրեսիվ տոնով խոսակցություն է տեղի ունեցել։ Նորվեգացին համարում է, որ «Մանչեսթեր Սիթին» չի կարող հավասար պայքար մղել Եվրոպայի առաջատար թիմերի դեմ։

Հալանդի շրջապատը կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտային է փոխանցել ֆուտբոլիստի աշխատավարձի պահանջներն ու այն գումարը, որի դիմաց հնարավոր կլինի ձեռք բերել նրա տրանսֆերը։ Նշվում է, որ միանգամայն հավանական է, որ ամռանը կատալոնական ակումբը կփորձի ձեռք բերել նորվեգացուն։

48