Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայկական ծագումով Պաղեստինի արտաքին գործերի նախարարը կժամանի Ադրբեջան. գրում են տեղական լրատվամիջոցները։

Բաքվում 2026 թվականի հոկտեմբերի 15-ին նախատեսված Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների խորհրդակցության (CICA) գագաթնաժողովում Պաղեստինի Պետությունը կներկայացնի երկրի արտաքին գործերի և սփյուռքի հարցերով նախարար Վարսեն Աղաբեկյան-Շահինը, որը հայկական ծագում ունի։

Նշենք, որ Վարսեն Աղաբեկյանը ծնվել է Հորդանանում՝ 1958 թվականին։ Մասնագիտությամբ պատմաբան է, մագիստրոսի կոչում է ստացել Պերդյուի համալսարանում, ապա դոկտորական ատենախոսություն է պաշտպանել Փիթսբուրգի համալսարանում։ 2024 թվականի մարտին նշանակվել է Պաղեստինյան ինքնավարության արտաքին գործերի նախարար։

Նա 2024 թվականի մարտին նշանակվել է Պաղեստինի արտաքին գործերի ու միգրացիայի հարցերով պետնախարար։ 

88