Արարատ Միրզոյանին լեհական Creotech Instruments ընկերությունում ներկայացվել են տիեզերական տեխնոլոգիաների և արբանյակային համակարգերի մշակման ուղղությամբ ծրագրերը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 12-ին Լեհաստան աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն այցելել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած լեհական Creotech Instruments ընկերություն։ Այդ մասին հայտնում են նախարարությունից:
Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Գրեգորզ Բրոնան և տնօրենի տեղակալ Յակուբ Բոշինսկին ներկայացրել են ընկերության գործունեությունը, տիեզերական տեխնոլոգիաների և արբանյակային համակարգերի մշակման ուղղությամբ իրականացվող ծրագրերը:
Մտքեր են փոխանակվել փոխգործակցության հնարավորությունների շուրջ:
13 Հոկտեմբեր, 2026 10:44
72
Արարատ Միրզոյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳ նախարարի հետ
12 Հոկտեմբեր, 2026 22:25
Արարատ Միրզոյանը և Բադր Աբդելատին քննարկել են Հայաստան-Եգիպտոս երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները
12 Հոկտեմբեր, 2026 18:47
Արարատ Միրզոյանը և Օմանի ԱԳ նախարարը անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին
12 Հոկտեմբեր, 2026 17:22