Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանն ու Չինաստանը չեն օգնում Իրանին. այս մասին Truth Social սոցիալական հարթակում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Եթե նման բան լիներ, ապա օգնությունը շատ ցածր մակարդակի կլիներ, սակայն ես դրան չեմ հավատում։ Նրանք չափազանց շատ բան ունեն կորցնելու, և մենք կիմանայինք այդ մասին, ընդ որում՝ շատ արագ կիմանայինք»,- գրել է Թրամփը։

Ապրիլի 16-ին Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտնել էր, որ Չինաստանը վստահեցրել է ԱՄՆ-ին, թե զենք չի մատակարարում Իսլամական Հանրապետությանը։ Հունիսի 5-ին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստում ելույթ ունենալիս Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան զենք չի մատակարարել Թեհրանին։ Նրա խոսքով՝ Իրանը նույնիսկ չի խնդրել Ռուսաստանին նման բան անել։

75