Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսական ընկերություններն արդեն բանակցություններ են վարում ամերիկյան բիզնեսի հետ՝ դիզելային վառելիքի մատակարարումների շուրջ, «Вести»-ին հայտնել է փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

«Ներկայում բանակցություններ են ընթանում մեր ընկերությունների և ռուսական ապրանքների գնորդների, ինչպես նաև Ռուսաստանի էներգետիկայի նախարարության և ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի միջև»,- ասել է Նովակը։

Բացի այդ, ըստ փոխվարչապետի՝ մինչև տարեվերջ Ռուսաստանը կարող է դիզելային վառելիքի արտահանումը հասցնել ամսական 3,5 միլիոն տոննայի։ Միաժամանակ, Նովակը նշել է, որ ներքին շուկան, որը մնում է առաջնահերթություն, լիովին ապահովված է դիզելային վառելիքով՝ երկրի նավթավերամշակման գործարանների բարձր հզորությունների շնորհիվ։

161