Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածները դադարեցնելու կոչերն անտեսելու Վլադիմիր Զելենսկու ցուցաբերած ինքնավստահությունը զայրացնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին. գրում է The Atlantic-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնյայի։
«Զելենսկին ինքնավստահ պահվածք է դրսևորում և զայրացնում նախագահին»,- մեջբերում է պարբերականը ԱՄՆ վարչակազմի անանուն պաշտոնյայի խոսքերը։
«Նախագահը նրանից մեկ բան է պահանջում՝ դադարեցնել հարվածները նավթավերամշակման գործարաններին։ Պարզապես կատարի՛ր դա»,- հավելել է աղբյուրը։
Պարբերականը նշում է, որ 2025 թվականի փետրվարին Սպիտակ տանը Թրամփի հետ ունեցած սուր խոսակցությունից հետո Զելենսկին ավելի քան մեկ տարի փորձել է կարգավորել հարաբերությունները ամերիկացի առաջնորդի հետ, մինչդեռ ուկրաինացի պաշտոնյաները հույս ունեին, որ նա չի գործի իրենց շահերի դեմ։
«Այդ հույսը կարծես մարում է»,- ընդգծում է The Atlantic-ը՝ նշելով, որ Թրամփը շարունակում է Զելենսկուն դիտարկել որպես խաղաղության հասնելու գլխավոր խոչընդոտ։