Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 17-ը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրն է, և Հայաստանը ևս նշում է այս օրը, քանի որ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ պետական մշակութային քաղաքականության առաջնահերթ ուղղություններից է։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
2026 թ․ նախաձեռնությանը միացել են Հայաստանի 170 բնակավայր, 250 դպրոց ու մանկապարտեզ, 110 արվեստի դպրոց ու մշակույթի կենտրոն, 40 թանգարան ու գրադարան՝ կազմակերպելով ցուցահանդեսներ, վարպետության դասեր, հանդիպումներ, համերգներ և կրթական ծրագրեր։
Այս մասին անդրադարձ կա ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտոնական կայքում, որին հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղումով:
Օրվա շրջանակում անցկացվող միջոցառումները ոչ միայն հնարավորություն են տալիս արժևորելու հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության բազմազանությունը, այլև ցույց են տալիս, որ ավանդույթը կենսունակ է, փոխանցվում է սերունդներին և կարող է ստանալ ժամանակակից ու նորարարական մեկնաբանություններ։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի որոշմամբ Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրը հռչակվել է 2023 թվականին՝ նպատակ ունենալով բարձրացնել իրազեկվածությունը ոչ նյութական մշակութային ժառանգության կարևորության և պահպանության անհրաժեշտության վերաբերյալ։