Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինայի հետ ձգտում է ոչ թե պարզապես զինադադարի, այլ երկարաժամկետ խաղաղության, և պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ՝ դրան հասնելու համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Կրեմլը բազմիցս է հայտարարել թե՛ նախագահ Պուտինի մակարդակով, թե՛ այլ պաշտոնյաների, որ մենք չենք ցանկանում զինադադար. մենք ցանկանում ենք երկարաժամկետ խաղաղություն և պատրաստ ենք անել հնարավոր ամեն ինչ՝ դրան հասնելու համար»,- ասել է Պեսկովը։

Նա պատասխանել է այն հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում Վլադիմիր Զելենսկու պատրաստակամությունը՝ ընտրություններ անցկացնել Ուկրաինայում, եթե Ռուսաստանի հետ հաստատվի 60-օրյա զինադադար։

 

88