

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի հայտարարություններին, արձագանքեց հարցադրմանը՝ կապված արցախցիների անվտանգ տեղաշարժի հետ։
Լրագրողներից մեկը Հակոբյանին հիշեցրեց Շահրամանյանի հայտարարությունն այն մասին, թե իբր 2023թ․ սեպտեմբերին ստորագրված Արցախի ինքնորոշ կառույցների լուծարման հայտարարությամբ ապահովվել է արցախցիների անվտանգ տեղափոխումը։ Ի պատասխան՝ Հակոբյանն արտահայտեց կասկած իրողության նկատմամբ։
«Եթե այդպես է, ապա ինչպես եղավ, որ Շահրամանյանը անվտանգ հասավ Երևան, իսկ մյուս պաշտոնյաները հայտնվեցին Բաքվում»,- նշեց Հրաչյա Հակոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում