Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԹՐԻՓՓ-ի մաքսային գործառույթները ամբողջությամբ ՀՀ պետական սուվերենության տիրույթում են։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2–ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ անդրադառնալով մաքսային գործընթացներում օպերատորի ներգրավմանը։

«Եթե բեռների մաքսային ձևակերպման ընթացքում ռիսկեր հայտնաբերվեն և զննման անհրաժեշտություն առաջանա, համապատասխան որոշումը կկայացնի բացառապես մաքսային ծառայության աշխատակիցը։ Մաքսային աշխատողն է այդ որոշում կայացնողը, և չի կարող ֆրոնտ օֆիսը այդպիսի որոշում կայացնել։ ՀՀ–ն պահպանում է իր բոլոր մաքսային գործառույթները։ Այսինքն՝ նշանակում է՝ ռիսկերը մենք ենք վերլուծելու, զննումները մենք ենք անելու»,– հայտարարել է նա։

107